Վարձկանները բերվել են բացառապես սպանվելու համար, եթե ճակատում նրանցից որևէ մեկը ողջ մնա, կոչնչացնեն հենց ադրբեջանցիները. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Արցախում ընթացող մարտերի հենց առաջին օրվանից մամուլում տեղեկություն շրջանառվեց այն մասին, որ հայկական ուժերի դեմ թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմի կողմից կռվում են Սիրիայից բերած վարձկաններ։
Հավելենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վարձկաններ կիրառելու փաստի մասին իր հայտարարություններում բացահայտ շեշտել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, այդ առիթով իր մտահոգություններն էր հայտնել ԱՄՆ պետքարտուղա Մայք Պոմպեոն, ինչպես նաև այլ գործիչներ, միջազգային կազմակերպություններ ու լրատվականներ։ Պատերազմական գործողություններն ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանն այդ վարձկաններին օգտագործում է ամենաթեժ ու վտանգավոր հատվածներում, որտեղ փրկվելու և ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյական է։ Մեզ հետ զրույցում ռազմական փորձագետներից մեկը նշել է, որ դա արվում է նպատակային, որպեսզի որևէ վարձկան այլևս հետ չգնա, այսինքն՝ դրանցից որևէ կենդանի կա չմնա։ Ըստ մեր զրուցակցի՝ անգամ եթե որևէ վարձկան հրաշքով ողջ մնա առաջնագծում, այդպիսիններին կոչնչացնեն տեղում՝ հենց ադրբեջանցիները»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: