ԵՄ առաջնորդները և Ուկրաինայի ղեկավարները կքննարկեն ԼՂ հակամարտության հարցը

ԵՄ-ի ու Ուկրաինայի ղեկավարները կքննարկեն միջազգային օրակարգի հարցեր, մասնավորապես՝ Բելառուսի ճգնաժամը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵՄ ներկայացուցչին։

Նա, մասնավորապես, ասել է. «Բելառուսում իրավիճակը կքննարկվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա այլ արդիական հարցեր», ու հավելել՝  առաջիկա գագաթաժողովի օրակարգում կլինի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. «Կքննարկվի Արեւելյան գործընկերության» ծրագիրը եւ այս համատեքստում, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որն առաջացնում է ԵՄ-ի մեծ մտահոգությունը»։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ Բրյուսելում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031