Փենսիլվանիայի դատարանն անվավեր է ճանաչել մի քանի հազար քվեաթերթիկներ
Դատարանը որոշում է ընդունել անվավեր է ճանաչել Փենսիլվանիայի նահանգի ընտրողների ավելի քան 2,3 հազար ձայն:
Որոշման մեջ ասվում է, որ 2349 քվեաթերթիկներ, որոնք ստացվել են փոստով, անվավեր են ճանաչվել, քանի որ չունեն ուղարկման ամսաթվի հետ կապված նշումներ: Անվավեր հայտարարված բոլոր ձայները տրվել են ավելի քան 1,2 մլն բնակչություն ունեցող Ալեգեյնի օկրուգում եւ Փիթսբուրգ քաղաքի վարչական կենտրոնում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի երրորդ օկրուգի բողոքարկման դատարանը մերժել էր Հանրապետական կուսակցության հայցը, որը պահանջում էր անվավեր ճանաչել գրեթե 10 հազար քվեաթերթիկ, որոնք ուշացումով էին եկել Փենսիլվանիայում:
Դոնալդ Թրամփը եւ նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին ավելի վաղ քանիցս հայտարարել են, որ 600 հազարից ավելի ձայներ, որոնք տրվել են Ֆիլադելֆիայում եւ Փիթսբուրգում, պետք Է անվավեր ճանաչել հատկապես այդ խնդրի պատճառով:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Առկա տվյալների հիման վրա ամերիկյան առաջատար հեռուստաալիքները հայտարարել են Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին: Համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ արդեն նրան շնորհավորել են հաղթանակի առթիվ: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սեփական հաղթանակը պահանջել դատարանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: