
Սեուլում հայտարարել են կորոնավիրուսի երրորդ ալիքի սկսվելու մասին

Կորոնավիրուսային ինֆեկցիայի երրորդ ալիք է սկսվել Հարավային Կորեայի մայրաքաղաքում՝ Սեուլում: Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Յուն Տե Հոն: Նրա խոսքը մեջբերում է The Korea Herald հրատարակությունը:
«Մենք կարծում ենք, որ (Սեուլի) շրջանում այժմ ընթանում է կորոնավիրուսային ինֆեկցիայի երրորդ ալիքն այն բանից հետո, երբ նման իրադրություն դիտվել էր փետրվար-մարտին եւ օգոստոսին»,-ճեպազրույցում նշել է պաշտոնյան: Նա ընդգծել է, որ առողջապահական մարմինները իշխանության տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում շուտով կտարածեն սոցիալական հեռավորության մակարդակի ճշգրտման հանձնարարականներ, որպեսզի նրանք կարողանան ավելի արդյունավետորեն կարգավորել իրադրությունն իրենց տարածաշրջաններում: «Մակարդակի բարձրացումն արդյունավետ կլինի վիրուսը զսպելու համար, բայց, քանի որ դա կարող է ազդել նաեւ տնտեսության վրա, նրանք պետք է խելամիտ կերպով գնահատեն վիրուսի հետ կապված ռիսկերը եւ իրադրությունը»,-պարզաբանել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: