
Թրամփի հարսը մտադիր է սենատոր դառնալ. New York Times

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Էրիկ Թրամփի կինը կարող է մասնակցել 2022 թվականին Սենատի ընտրություններին: Այդ մասին հաղորդել է New York Times թերթը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների: 38-ամյա Լարա Թրամփն իր քաղաքական կարիերան սկսելու համար որպես վայր ընտրել է Հյուսիսային Կարոլինան, որտեղ նա ծնվել է:
Այս նահանգից սենատոր հանրապետական Ռիչարդ Բերը ավելի վաղ հայտարարել է, որ չի ընտրվելու երկու տարի անց իր ժամկետը լրանալուց հետո: Լարա Թրամփն ապագա նախագահի որդու՝ Էրիկի հետ ամուսնացել է 2014 թվականին: Ավելի վաղ նա աշխատել է որպես հեռուստատեսային պրոդյուսեր, նույնիսկ՝ խոհարար: 2016 եւ 2020 թվականներին նա որպես խորհրդական է եղել իր սկեսրոջ նախընտրական արշավի ժամանակ: Թրամփի շտաբում հարսի գործընկերները հրատարակության հետ զրույցում նրան բնութագրել են որպես խարիզմատիկ եւ «բնածին բնազդներով» օժտված, որոնք անհրաժեշտ են քաղաքական գործչի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: