
Լավրովը հույս է հայտնել Ռուսաստան-Հայաստան առևտրատնտեսական կապերի դրական դինամիկայի վերաբերյալ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ կատարած այցի շրջանակում գոհունակություն է հայտնել ՀՀ նախագահի և քաղաքական գործիչներից շատերի դիրքորոշման առնչությամբ, որոնք վերջիններն արտահայտել են Ղարաբաղի շուրջ նոյեմբերի 9-ի հայտարարության կապակցությամբ։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Երևանի առևտրատնտեսական կապերը դրական դինամիկա կունենան։
«Իհարկե, մենք հույս ունենք, որ մեր առևտրատնտեսական, ներդրումային կապերը, որոնք, ի դեպ, փոքր-ինչ տուժել են կորոնավիրուսային համաճարակի պատճառով, դրական դինամիկա կունենան»,- այսօր ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։