Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ նախագահն այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Դուք գիտեք, որ ես մշտական կապի մեջ եմ թե Հայաստանում, թե Ադրբեջանում իմ գործընկերների հետ: Եվ մենք պայմանավորվել ենք երկու ղեկավարների հետ, որ մոտ ժամանակներս Հայաստան և Ադրբեջան կուղարկվի ռուսական միջգերատեսչական պատվիրակություն»,- ասել է Պուտինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30