Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին», որտեղ ներկայացված են հայ զինվորների մանեկենները, և դրանց դիմաց լուսանկարված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշել է, որ դրանք տհաճ պատկերներ էին: Այս մասին նախարարը նշել է Նիդերլանդների խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Ավելի քան 40 ռուսաստանցի երեխաների, որոնք դուրս են բերվել Սիրիայից, տարել են հիվանդանոց. նրանցից ոմանց մոտ կարող են լինել բեկորային վերքեր: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների հարցերով լիազոր Աննա Կուզնեցովան:
Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) խոսնակ Համուդա Սաբաղն ապրիլի 19-ին հայտնել է առաջին թեկնածուի անունը, որը հայտարարել է մայիսի 26-ին նշանակված նախագահական ընտրություններում իր թեկնածությունը քվերակության դնելու ցանկության մասին։
Մեծ Բրիտանիան Թուրքիային ծանուցել է, որ մայիսին թագավորության ռազմանավերից մեկը Բոսֆորի նեղուցով կանցանի Սեւ ծով:
Թեհրանը եւ Մոսկվան աշխատում են համագործակցության նոր պայմանագրի վրա, որը կրելու է համապարփակ բնույթ:
Իրանի և միջազգային «հնգյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) Համատեղ հանձնաժողովի մասնակիցներն անցնում են իրանական միջուկային գործարքի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) իրականացման վերականգման բանակցություններում անհրաժեշտ որոշումների նախագծերի համաձայնեցմանը: Ապրիլի 19-ին այդ մասին հայտնել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
Թուրքական «ATV»-ի «Akıncı» հեռուստասերիալի վերջին սերիայում ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որում Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների վրա գրված է եղել Armenia (Հայաստան):
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին զինված միջադեպի մասին, որի հետևանքով վիրավորվել է անձ:
Մեկնարկել են Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադըլ Քարաիսմայիլօղլուն:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գնահատմամբ՝ իրենց առաջնահերթ խնդիրն է երկրում համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը։ Նա նաև տեղեկացրեց, որ արդեն հրապարակվել է ՄԻՊ տարեկան զեկույցը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը չի լուծի պատվաստման արագացման հարցը Եվրամիությունում, տեղեկացնում է:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախագահ Ջո Բայդենին կոչ է արել ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերել իրենց կողմից պլանավորված ժամկետից՝ սեպտեմբերի 11-ից, ավելի շուտ։
Օսթինում (Տեխասի նահանգ) ապրիլի 18-ի ցերեկը երեք մարդ է զոհվել գնդակոծության հետեւանքով: Այդ մասին հաղորդել է CBS հեռուստաալիքը:
Կոլումբիացի փրկարարներին հաջողվել է փլվածքների տակից հանել 11 հանքագործների մարմիններ, որոնք արգելափակվել էին Կոլումբիայի կենտրոնական մասում գտնվող ոսկու արդյունահանման հաքահորում:
Առնվազն հինգ մարդ է տուժել Շրիվփորտ քաղաքում (Լուիզիանայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան կարծում է, որ իր այցն ԱՄՆ օգնել է վստահալից հարաբերություններ կառուցելու նախագահ Ջո Բայդենի հետ: Ապրիլի 19-ին այդ մասին Ճապոնիայի կառավարության ղեկավարը հայտարարել է լրագրողներին։
Շուրջ տասը տարիներ առաջ Անթիլիաս այցելեց թուրք հանրածանօթ պատմաբան մը, Սիսի Կաթողիկոսարանի դատի շուրջ ինծի հետ հանդիպում ունենալու եւ ապա դասախօութիւն մը տալու ցեղասպանութեան մասին: Այցելութեան մասին հայրս իմացած էր Վանայ Ձայն ռատիոկայանէն: Այցելու պատմաբանին հետ հանդիպման մէջ էինք, երբ հեռաձայնը հնչեց եւ հայրս բարկացոտ շեշտով ըսաւ.- «թուրքը ի՞նչ գործ ունի Անթիլիասի մէջ…»։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 140 մլն 645 հազար 382 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 15 հազարից: Ապաքինվել է ավելի քան 119 միլիոն 470 հազար մարդ:
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ձեռնամուխ են եղել 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր երթի նախապատրաստման աշխատանքներին, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ընկերության ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:
Իտալիայում տուրիստական տարեշրջանը կարող է սկսվել հունիսի 2-ին: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)։
ԱՄՆ-ի դաշնային առողջապահական գործակալությունները կոչ են անում դադարեցնել կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson ընկերության պատվաստանյութերի կիրառումը: Նման հայտարարությամբ նրանք հանդես են եկել երեքշաբթի օրը այն բանից հետո, երբ վեց կանանց մոտ ներարկումից հետո երկու շաբաթվա ընթացքում գրարնցվեցին արյան խցանման դեպքեր: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Իլոն Մասկի SpaceX ընկերությունը տիեզերագնացների՝ Լուսնի մակերևույթ տանելու պայմանագիր է կնքել ամերիկյան NASA-ի հետ: Այս մասին հայտնել է NASA-ն:
Astroscale Holdings Inc. բրիտանական սթարթափը մտադիր է լուծել տիեզերական աղբի հարցը:
Չեխիայի Վրբետիցայում տեղի ունեցած պայթյունին ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության մասին հայտարարություններն անհեթեթ են, մերկապարանոց և մտացածին, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տեսեք, ասում ենք՝ մեր ժառանգությունն ադրբեջանցիները վերագրում են աղվաններին, ուդիներին, այնտեղ ապրած քրիստոնյաներին և այլն: Իսկ մեր կողմից ոչ մի պատասխան չկա: Մեզ պետք չէ իրենց ուղղակի պատասխանել, մեզ պետք է հետևողական, լուրջ աշխատանք տանել մասնագիտական ոլորտներում: Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ հայագիտական կենտրոններ, հայագետներ, որոնք կարող էին լծվել այդ գործին, եթե մենք ունենայինք ինքնուրույն գործող կառույցը:
Մադրիդում բարեգործական ցլամարտ կկազմակերպվի՝ գումար հավաքելու այն ցլամարտիկների համար, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով անգործ են մնացել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մալայզիայի քառասուն բուժաշխատողներ, ովքեր ստացել էին կորոնավիրուսի դեմ երկու պատվաստումները, վարակվել են:
Ճապոնիան մտադիր է Օլիմպիական խաղերն անցկացնել՝ անկախ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքից և հետևանքներից:
Մյանմարում Ամանորի առիթով համաներմամբ երկրի բանտերից ազատ է արձակել 23 հազար 184 բանտարկյալ: