ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 22 – 23-ը կայանալիք կլիմայական գագաթնաժողովից առաջ մտադիր է հայտարարել Միացյալ Նահանգների կողմից մինչև 2030 թվականը մթնոլորտ ջեմոցային գազերի արտանետումների կիսով չափ կրճատման պլանների մասին: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աղբյուրներ:
Լեհաստանը որոշ շրջաններում մտցնում է հակավիրուսային սահմանափակումները չեղարկելու քաղաքականություն: Այս մասին հայտարարել է Լեհաստանի Առողջապահության նախարար Ադամ Նեդզելսկին:
Իրանի իշխանությունները պլանավորել էին կորոնավիրուսի դեմ միլիոնավոր դեղաչափերի պատվաստանյութ ստանալ COVAX-ի (միջազգային մեխանիզմ, որն ԱՀԿ-ն գործարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման համար) միջոցով, սակայն դրան խանգարել են ԱՄՆ-ի պատժամիջոցները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում անդրադարձել է 44-օրյա պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարությանը:
Ինդոնեզական սուզանավը, որի մեջ 53 մարդ կար, ապրիլի 21-ին կորել է Բալի կղզուց դեպի հյուսիս ընկած շրջանում:
Ուկրաինայի նախարարների կաբինետն ապրիլի 21-ին կայացած նիստում հավանություն է տվել ԱՊՀ-ի՝ Կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկների եւ այլ միջոցների միջպետական պահուստի ստեղծման վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին օրինագծին. նիստի հեռարձակումն իրականացվել է YouTube-ում կառավարության ալիքով։
COVID-19-ի հետ կապված կարանտինի պատճառով ԿԺԴՀ-ն լքել են հումանիտար կազմակերպությունների, ներառյալ ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ), վերջին աշխատակիցները. 2020 թվականի աշնանից Հյուսիսային Կորեայում հումանիտար օգնության ոչ մի կոնտեյներ չի ստացվել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հնչեցրած հայտարարությունը Զանգեզուրի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությանը, գրում է haqqin.az-ը:
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինային մարտական անօդաչուներ վաճառելու շուրջ գործարքն ուղղված չէ ՌԴ-ի դեմ։
Ապրիլի 20-ի ցերեկը Կոլումբուսում (Օհայոյի նահանգ) սպայի սարքած գնդակոծության հետեւանքով զոհվել է 16-ամյա սեւամորթ աղջիկ՝ Մաքայա Բրայանթը:
Նիկոլիզմից հետո՝ ակտիվ արտաքին քաղաքականությունը նորից պետք է դառնա մեր պետության գլխավոր զենքերից մեկը։ Իսկ տնտեսությունը, անվտանգությունը և պետական կառավարումը՝ բացառապես առանց պոպուլիզմի։ Քաղաքական պոպուլիզմի դրսևորումներն այս ոլորտներում՝ պետք է արգելվեն օրենքով։ Ընդհանրապես, պոպուլիզմով զբաղվող քաղաքական գործիչներն ու քաղաքական ուժերը պետք է դուրս մղվեն հայկական քաղաքական դաշտից։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես Ցեղասպանություն ճանաչելն էլ ավելի վնաս կհասցնի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների առանց այդ էլ լարված հարաբերություններին, հաղորդում է Reuters-ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կարծում է, որ արդեն մոտ ապագայում կհաջողվի զսպել COVID-19 կորոնավիրուսի համավարակը։
Շվեյցարիայի հանրային առողջության դաշնային գրասենյակը (BAG) Թուրքիային առաջին անգամ ներառել է ռիսակային երկրների ցանկում:
Մեծ Բրիտանիան հայտարարել է նոր համավարակների արդյունավետ դիմակայման հարցով միջազգային փորձագիտական խմբի ստեղծման մասին: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Մեծ Բրիտանիայում սկսվել է Լինդա և Ուայնե Ռիկարդների հարցով դատական գործընթացը. ամուսինները կասկածվում են իրենց տանտիրոջ՝ Ջեյմս Սութերանի մահվան համար, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Էտալոնային մակնիշի նավթի գներն ապրիլի 20-ի սակարկությունների ընթացքում աճում են ԱՄՆ-ի դոլարի թուլանալու ֆոնին, որը նպաստում է այն ակտիվների պահանջարկի ավելացմանը, որոնք նոմինացված են դոլարներով: Brent մակնիշի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը ICE Futures լոնդոնյան բորսայում Երևանի ժամանակով ապրիլի 20-ի ժամը 09:18-ի դրությամբ բարելի դիմաց կազմել է 67,75 դոլար, ինչը 0,7 դոլարով (1,04 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի փակման պահի գնից: Ապրիլի 19-ի սակարկությունների արդյունքներով այդ պարտավորագրերը թանկացել են 0,28 դոլարով (0,4 տոկոս)՝ բարելի դիմաց մինչև 67,05 դոլար:
Մալդիվյան կղզիների իշխանությունները վերանայել են օտարերկրացիների մուտքի պահանջները, ապրիլի 20-ից պատվաստում ստացած ճանապարհորդները կարող են չներկայացնել կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքը, բայց ռուսաստանցիների վրա նոր կանոնը դեռ չի տարածվում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագայի շահերին:
Ադրբեջանը չի կատարում անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է պորտուգալացի պատգամավոր Պոլ Սոչպիսկոն՝ ավելացնելով, որ պատգամավորները պետք է պնդեն հայ ռազմագերիների և ձերբակալվածների վերադարձը:
Ֆրանսիացի պատգամավոր Բեռնար Ֆուրնյեն ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի իր ելույթում Ադրբեջանի կառավարությանը կոչ արեց ազատ արձակել հայ ռազմագերիներին: «ՄԻԵԴ-ը հակամարտության ընթացքում և դրանից հետո կողմերին կոչ է արել կատարել Գերիների մասին կոնվենցիայի դրույթները: ՄԻԵԴ-ը ձերբակալված անձանց վերաբերյալ բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնք ներկայացվել են կառավարությունների և հարազատների կողմից»,- ասել է նա:
Հայաստանը հարգեց պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է կատարել այն և վերադարձնել գերիներին: Այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստում նշեց պատգամավոր Ալեքսանդրա Լուին:
Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ վերադարձման հարցը: Պատգամավոր Ստեֆան Շենեխն իր խոսքում նշեց, որ այսօր ելույթ է ունենում ոչ թե որպես Ադևբեջանի հարցով համազեկուցող, այլ որպես ԵԽԽՎ պատգամավոր:
Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորքերի մարտունակությունը մեծանում է Կովկասի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում իրավիճակի նորմալացմանն ընդդիմանալու ՆԱՏՕ-ի փորձերի պատճառով, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ թեև կա եռակողմ բանակցություններ, սակայն դրանք միմիայն մեկ հարցի շուրջ են, և դրա շրջանակում որևէ բովանդակային քննարկում, բանակցություն չի ծավալվում: Ըստ նրա, բանակցային գործընթացը ներկայումս մարտահրավերային է:
Ադրբեջանի զինվորական դատախազության կողմից իրականացվել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավելի քան 2 հազար 889 զոհված անձանց դիերի նույնականացում։ Այդ երկրի զինդատախազությունը հայտնել է, որ 1481 զոհվածի նույնականացումը կատարվել է բացառապես հատուկ փորձաքննությունների, ներառյալ` ԴՆԹ անալիզների օգնությամբ։
Չեխիայի առաջին փոխվարչապետ և Ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը, ով ժամանակավորապես կատարում է Արտաքին գործերի նախարարի պարտականությունները, կհրավիրի երկրում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զմեևսկիին՝ բողոքի նոտա հայտնելու՝ ՌԴ-ից չեխ դիվանագետներին արտաքսելու պատճառով:Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ դեսպանին բողոքի նոտա կներկայացվի Ռուսաստանում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակցի արտաքսման պատճառով:
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ ողջունել է նախորդ տարվա տարվա նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հրադադարի եռակողմ համաձայնությունը: Բուրիչն ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում ամենակարևորը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն է:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության ներկայացուցիչ Սերգեյ Պախոմովն անդրադարձել է հայ գերիների վերաբերյալ հարցի քվեարկությանը: Ինստագրամի իր էջում Պարամոնովը նշել է, որ ռուսական պատվիրակությունը փորձում է հասկանալ քվեարկության տեխնիկական անսարքությունների պատճառները։ Պատգամավորը սոցցանցի էջում պատասխանելով բաժանորդներից մեկի հարցին՝ նշել է, որ այդ հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակությունը տեխնիկական խափանման է բախվել։
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը կարող է Իտալիայում գործարկվել այս տարվա նոյեմբերին: Այդ մասին Տոմսկում լրագրողներին հայտնել է Անտոնիո Ֆալիկոն՝ իտալական «Ինտեզա բանկ» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, որը մասնակցում է արտադրության գործարկման ֆինանսավորմանը: