Եվրախորհրդարանը պահանջել է, որ ԵՄ-ն COVID-հավաստագրերը սահմանի առավելագույնը մեկ տարով
Պատվաստման մասին հավաստագրերը Եվրամիությունում պետք է սահմանվեն առավելագույնը 12 ամսով: Այս պահանջը բովանդակում է Եվրախորհրդարանի (ԵՀ) բանակցային դիքորոշումը, որն ապրիլի 29-ին հաստատվել է ԵԽ-ի՝ Բրյուսելում կայացած նստաշրջանում։
«Ապրիլի 29-ին Եվրախորհրարանն ընդունեց իր բանակցային դիրքորոշումը հավաստագրեր տալու առաջարկության վերաբերյալ, որը հավստում է Եվրոպայում ազատ տեղաշարժման իրավունքը համավարակի ժամանակ: Եվրախորհրդարանի պատգամավորները համաձայնվեցին, որ «ԵՄ-ի COVID-19–ի նոր հավաստագիրը թվային կանաչ հավաստագրի փոխերեն, որն առաջարկել էր Եվրահանձնաժողովը, պետք է գործի 12 ամսվա ընթացքում, այլ ոչ թե ավելի երկար»,- նշված է փաստաթղթում:
Պատգամավորներն ընդգծում են, որ «հավաստագերը չեն ծառայի ո՛չ ուղեւորության փաստաթուղթ, ո՛չ էլ նախնական պայման ազատ տեղաշարժման իրավունքի իրականացման համար»: Հավաստագիր ունեցողները չպետք է ենթարկվեն ուղեւորությունների լրացուցիչ սահմանափակումների, ինչպիսիք են կարանտինը, ինքնամեկուսացումը կամ թեստավորումը: Նրանց նկատմամբ խտրականությունից խուսափելու համար, ովքեր պատվաստված չեն, եւ տնտեսական պատճառներով ԵՄ-ի երկրները պետք է ապահովեն ընդհանուր, մատչելի , ժամանակին եւ անվճար թեստավորում»,- կարծում են ԵԽ-ի պատգամավորները: Այժմ Եվրախորհրդարանը եւ ԵՄ-ի խորհուրդը պետք է սկսեն բանակցություններ հավաստագրերի շուրջը համաձայնության հասնելու համար:
«Թե՛ Եվրախորհրդարանը եւ թե՛ ԵՄ-ի խորհուրդն այժմ պատրաստ են սկսելու բանակցուըթյունները: Նպատակն այն է, ոպեսզի համաձայնության հասնեն ամառային տուրիստական սեզոնի ընթացքում»,- ասված է ԵԽ-ի հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: