
Ավստրիայի կանցլերն առաջարկել է Պուտինին և Բայդենին հանդիպել Վիեննայում

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն առաջարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին քննարկել Վիեննան՝ որպես ԱՄՆնախագահ Ջո Բայդենի հետ հնարավոր հանդիպման անցկացման վայր: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կրեմլից տեղեկացրել են, որ եթե համաձայնություն լինի հանդիման անցկացման վերաբերյալ, ապա դա կարող է լինել հենց Վիեննայում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկել էր Պուտինին հանդիպել երրորդ երկրում՝ քննարկելու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի շրջանակը: Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը տեղեկացրել էր, որ խոսքն առաջիկա շաբաթների մասին է:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ իրենց դրական են ընդունել առաջարկն ու քննարկում են այն: