ԱՄՆ-ի Սենատը Բիլ Նելսոնին հաստատել է NASA-ի ղեկավար
ԱՄՆ-ի Սենատն ապրիլի 29-ին նախկին սենատոր Բիլ Նելսոնին հաստատել է Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության (NASA) ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները։
Նելսոնի թեկնածությանը հավանություն են տվել միաձայն:
78-ամյա Նելսոնը, որը վեց օր անցկացրել է ուղեծրում, երբ 1986 թվականին «Կոլումբիա» շաթլով թռիչք է կատարել տիեզերք, Կոնգրեսում գտնվելու 18 տարվա ընթացքում եղել է առեւտրի, գիտության եւ տրանսպորտի սենատական կոմիտում, որտեղ նա կարեւոր դեր է խաղացել NASA-ի բազմաթիվ ընթացիկ առաջնահերթությունների սահմանման գործում:
Այն բանից հետո, երբ Նելսոնը չի վերընտրվում Սենատում, 2019 թվականին նա նշանակվում է NASA-ի կոնսուլտատիվ խորհրդում՝ գործակալության հիմնական ծրագրերի եւ քաղաքականության վերաբերյալ կոնսուլտացիաներ տրամադրելու համար, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: