Իսրայելի հյուսիսում 44 մարդ է զոհվել կրոնական տոնի ժամանակ
Առնվազն 44 մարդ է զոհվել Մերոն լեռան շրջանում, որը գտնվում է Իսրայելի հյուսիսի Ցֆատ քաղաքի մերձակայքում, Լագ բա Օմեր տոնի ժամանակ տրիբունան փլվելու հետեւանքով: Ապրիլի 30-ին այդ մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։
Թերթի տվյաներով՝ վիրավորել է ավելի քան 100 մարդ:
Ավելի վաղ The Jerusalem Post թերթը հայտնել էր 38 զոհվածների եւ 60 տուժածների մասին: Թերթի տվյալներով՝ մարդկանց մի մասը կարող էր վերքեր ստանալ կամ զոհվել հրմշտոցի հետեւանքով, որը հետեւել է տրիբունայի փլվելուն: Տոնակատարության կազմակերպիչներն ապրիլի 29-ի երեկոյան հաշվել էին միջոցառման ավելի քան 100 հազար մասնակցի:
Լա բա Օմեր տոնը նշվում է հրեական լուսնային տոմարով իյար ամսվա 18-ին, որն այս տարի համընկել էր ապրիլի 29-ի արեւի մայրամուտից մինչեւ ապրիլի 30-ի ուշ երեկո: Այն սահմանվել է համաճարակը դադարելու հիշատակին, որից մահացել են հրեական աստվածաբան Ակիվայի մի քանի հազար աշակերտներ, որն ապրել է մեր թվականության I եւ II դարերի սահմանագծին: Ըստ ավանդույթի այդ տոնի ժամանակ խարույկներ են վառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: