
Չինաստանը միջազգային հանրությանը հորդորում է «իմունիտետի մեծ պատ» կառուցել Covid-19-ի դեմ

Չինաստանի արտգործնախարար Վան Ին միջազգային հանրությանը հորդորում է կառուցել «իմունիտետի մեծ պատ» ՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք պետք է միասին դիմագրավենք սպառնացող մարտահրավերները: Ամենահրատապ առաջնահերթությունը «իմունիտետի մեծ պատ»-ի կառուցումն արագացնելն է ՝կանխելու վիրուսը, միջազգային հակահամաճարակային համագործակցություն իրականացնելու համար»,-ասել է արտգործնախարարը:
Չինաստանը, որի Ուհան քաղաքում էր 2019-ի վերջին առաջին անգամ հայտնաբերվել կորոնավիրուսը, ավելի քան 480 մլն դոզա պատվաստանյութ է մատակարարել այլ պետություններին:
Նա ասել է, որ շարունակելու են աշխատել զարգացող երկրներում պատվաստանյութերի մատչելիությունն ապահովելու ուղղությամբ: