
Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 964 մարդ

Վրաստանում հուլիսի 3-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 964 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 368 հազար 22 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 607 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 353 հազար 231 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 5335: