Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն հաղթելու հնարավորություն չունի Սև ծովում Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմում. The National Interest

Ղրիմի վերադարձից հետո Ռուսաստանի ուժեղացումը Սև ծովի տարածաշրջանում հնարավորություն չի թողնում ՆԱՏՕ-ին արագ և համոզիչ հաղթանակ տանելու հնարավոր հակամարտության դեպքում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման կարծիք է հայտնել The National Interest պարբերականի վերլուծաբանը:

Հեղինակը հղում է անում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որի կարծիքով երրորդ համաշխարհային պատերազմը չէր սկսի, եթե նույնիսկ ռուսական ռազմանավերը խորտակեին բրիտանական Defender ականակիրը, և Արևմուտքը հասկանում է իր պարտությունն այս տարածաշրջանում:

«Պուտինի վստահությունը կարող է լիովինտեղին լինել»,- գրում է վերլուծաբանը: Նրա խոսքով՝ Սև ծովում տիրող ներկա անկայուն վիճակի հիմքում ընկած է Ղրիմի կարգավիճակը: Կիևը մի քանի արևմտյան պետությունների հետ «խորհրդանշական քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի տարածքային ամբողջականության հաստատման համար»՝ զորավարժություններ անցլացնելով Սև ծովում ռուսական տարածքի մոտ: Կրեմլն, իր հերթին, կոշտ արձագանքում է այդ սադրանքներին:

ՆԱՏՕ-ի ևս մեկ գլխացավաքնը «Ցիրկոն» գերձայնային թևավոր հրթիռը, որը սահմանափակում է ամերիկյան ռազմածովային ուժերի հարվածային խմբի ունակությունը՝ գնահատելու իր գործողությունների հզորությունը Ռուսաստանի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս