Բաժիններ՝

Մոսկվայի և Բրյուսելի միջև երկխոսությունն անհրաժեշտ է. Պեսկով

Մոսկվայի և Բրյուսելի միջև երկխոսությունն անհրաժեշտ է: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Գերմանիան, Ֆրանսիան փորձում են ինչ-որ նոր «կամերտոն» ստեղծել, նրանք բախվում են այդ պատին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել չցանկանալու խուլ պատին»,- ասել է Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում:

«Ես նույնիսկ չեմ խոսում հարաբերությունների կարգավորման մասին, ես խոսում եմ պարզապես երկխոսությունը վերսկսելու մասին, որն այնքան անհրաժեշտ է Բրյուսելի և Մոսկվայի համար»,- հավելել է նա:

Պեսկովն ավելի վաղ հիշատակել էր Մերձբալթիկայի երկրներին, որոնք իրենց տարածքներում ամերիկյան կործանիչներ են տեղակայում՝ այդպիսով էլ ավելի սրելով իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս