Իտալիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անօրինական վաճառքով զբաղվող ալիքներ են փակվել
Իտալիայի ֆինանսական գվարդիան բացահայտել է տասը Տելեգրամ-ալիքներ, որոնք կապված են ստվերային շուկայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վաճառք իրականացնելու գործարքների հետ: Իտալական La Repubblica-ն հայտնում է, որ բոլոր այդ ալիքները փակվել են:
Հաղորդվում է, որ ապօրինի գործունեություն ծավալող այդ ալիքները վաճառում էին Pfizer – BioNTech (120 ԱՄՆ դոլար), Moderna (128 ԱՄՆ դոլար) և AstraZeneca (110 ԱՄՆ դոլար) պատվաստանյութեր, ինչպես նաև դիմակներ ու անձնական պաշտպանության այլ առարկաներ՝ առանց համապատասխան սերտիֆիկատների: Տելեգրամ-ալիքները ապօրինի վաճառել են նաև կեղծ կանաչ անձնագրեր, որոնք իբր փաստում էին տվյալ անձի՝ պատվաստված լինելու մասին:
Տվյալ ալիքներից օգտվել է շուրջ 1000 մարդ՝ այդ թվում և ԵՄ սահմաններից դուրս: Վճարումը արվել է նաև բիթքոիններով: