
Ֆիլիպիններում կործանվել է ռազմական ինքնաթիռ, որում եղել է 85 մարդ

Ֆիլիպիններում վայրէջք կատարելու փորձի ժամանակ C-130 ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ ինքնաթիռում 85 մարդ է եղել:
Ըստ ABS-CBN News-ի՝ նրանցից առնվազն 40-ին հաջողվել է փրկել:
Ինչպես նշել է Երկրի զինված ուժերի գեներալ Սիրիլիտո Սոբեհանը, ինքնաթիռը վթարից հետո չի իջել թռիչքուղու վրա և բռնկվել է:
«Փրկարարները տեղում աշխատում են, մենք աղոթում ենք կյանքեր փրկելու համար», – ասել է նա:
Աղետը տեղի է ունեցել Սուլու նահանգի Հոլո կղզում: