
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում գրանցվել է COVID-19-ի ամենաբարձր ցուցանիշը 1 օրվա ընթացքում

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում գրանցվել է կորոնավիրուսի վարակման դեպքերի՝ 2021 թվականի ամենաբարձր ցուցանիշը 1 օրվա կտրվածքով՝ չնայած այն հանգամանքին, որ երկրի մի քանի խոշոր քաղաքների բնակիչները այսօր՝ հուլիսի 3-ին, դուրս են եկել «լոքդաունից»: Ըստ Ռոյթերզ միջազգային գործակալության՝ այդ մասին հայտնել է նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը՝ տեղեկացնելով վարակման 35 նոր դեպքի մասին, որոնցից 29 կապված են նախորդ դեպքերի հետ:
«Մինչ դեպքերի թիվը աճում է՝ մենք տեսնում ենք, որ միաժամանակ ավելի մեծ է մեկուսացվողների թիվը: Առայժմ մենք վարակման դեպքերի թվի մեծ բռնկում չենք տեսել, բայց գիտենք, որ հաջորդ մի քանի օրերը ճգնաժամային են լինելու», – ասել է Գլեդիս Բերեջիկլյանը: