Բաժիններ՝

Թուրքական Bayraktar-ները շուտով կլինեն ՈՒկրաինայում․ Զելենսկի

Ուկրաինական նոր կորվետի կառուցումը, որի կորպուսը արդեն տեղադրվել է Թուրքիայում, կավարտվի մինչ 2023 թվականը: Այս մասին  հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նախագահը հավելել է, որ շուտով Ուկրաինա են հասնելու թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը, որոնք նախատեսված են ռազմածովային ավիացիայի համար: «Ուկրաինական անձնակազմն արդեն վերապատրաստում է անցնում Թուրքիայում», – ասել է Զելենսկին:

Այսօր Օդեսայի ծովային նավամատույցում տեղի է ունեցել տոնական միջոցառում Ուկրաինայի ռազմածովային ուժերի օրվա առթիվ: Նախագահի շնորհավորական խոսքերից հետո ամերիկյան ինքնաթիռները թռչել են ծովածոցի վրայով:

019-ին Կիևը ձեռք է բերել և փորձարկել է Bayraktar սարքերը, որոնք նախատեսված են վերազինել թուրքական Roketsan ընկերության բարձր ճշգրտության ավիառումբերը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին ————— Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։