Բաժիններ՝

Բրիտանական ռազմանավի հետ կապված սադրանքների հետևում կանգնած է ԱՄՆ-ը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի ջրային տարածքում՝ Ղրիմի ափերի մոտ տեղի ունեցած բրիտանական ականակիր նավի հետ կապված և նմանօրինակ սադրանքները ծրագրվում են ԱՄՆ-ում:

«Կարծում եմ, որ մեր հետախուզությունն, իհարկե, գիտի, թե ով է այնտեղ որոշում կայացրել (բրիտանական ականակրի հետ ստեղծված իրավիճակում), սակայն կարծում եմ, որ նման գործողությունների էությունն, այնուամենայնիվ ծրագրվում է ավագ գործընկերների կողմից՝ այնուամենայնիվ օվկիանոսից այնկողմ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում:

Նրա կարծիքով՝ «տվյալ դեպքում ականակիրը պարզապես սադրանքի գործիք էր»: «Եվ նախագահ Պուտինը բացատրել է, որ այդպես բացահայտվում են որոշակի թույլ տեղեր, որոնք առկա են սահմանի ամբողջականության պահանման համակարգում, արձագանքման համակարգում»,- հավելել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ՌԴ ՊՆ տեղեկացրել էր, որ Սևծովյան նավատորմը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների հետ միասին կանգնեցրել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին պատկանող Defender ականկիրը երկրի պետական սահմանը հատելիս: ՌԴ ՊՆ-ն կատարվածը որակել է որպես Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կոպիտ խախտում և կոչ է արել Մեծ Բրիտանիային հետաքննել նավի անձնակազմի գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս