Բաժիններ՝

Էրդողանը մեկնում է Ալբանիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հրավերով հունվարի 17 մեկնում է Ալբանիա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ մայրաքաղաք Տիրանայում տեղի ունենալիք մի քանի հանդիպումների ընթացքում թուրքական ու ալբանական կողմերը պիտի քննարկեն երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր:

Հունվարի 17-ին Էրդողանը ներկա կգտնվի 2019-ին Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերված Լաչ քաղաքում թուրքական պետական շինարարական կազմակերպության կողմից կառուցված բնակելի շենքերի բացման արարողությանը:

Թուրքիայի նախագահը կվերաբացի նաև «Թուրքական համագործակցության և համակարգման գործակալության» կողմից վերականգնված Էթհեմ Բեյի մզկիթը, որն Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանից պահպանված միակ մզկիթն է Տիրանայում:

Սպասվում է, որ Էրդողանը ելույթ կունենա նաև Ալբանիայի խորհրդարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս