Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել է երկրի հարավ-արևելքում Eren «հակաահաբեկչական գործողության» նոր փուլի մասին
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Eren «հակաահաբեկչական գործողության» 15-րդ փուլը սկսելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Հաղորդագրության համաձայն՝ Դիարբեքիրի ժանդարմերիայի տարածաշրջանային հրամանատարության համակարգմամբ գործողությանը մասնակցում է 1440 հոգանոց անձնակազմ՝ բաղկացած Ժանդարմերիայի կոմանդոյից, Ժանդարմերիայի Հատուկ Օպերացիաների (JÖH) և անվտանգության ջոկատներից։