
2021 թվականին Իտալիայի համախառն ներքին արդյունքն աճել է 6,2 տոկոսով

2021 թվականին Իտալիայի տնտեսության աճը կազմել է 6,2 տոկոս, ըստ որում սպառողական ծախսերն ավելացել են 5,1 տոկոսով: Այդ մասին ասված է Իտալիայի Confcommercio ձեռնարկիչների ասոցիացիայի՝ հունվարի 12-ին հրապարակված զեկույցում։
Նշված է, որ սպառողական ծախսերի վերականգնումը տեղի է ունենում ավելի դանդաղ, քան կանխատեսվել էր: Մի շարք հատվածներ նախկինի պես խիստ տուժում են համավարակից. մասնավորապես, սպառողական ծախսերը ռեստորանային եւ հյուրանոցային հատվածների ոլորտում 2019 թվականի համեմատությամբ նվազել են համապատասխանաբար 27,3 տոկոսով եւ 34,8 տոկոսով: Փաստաթղթում նշված է, որ Իտալիայում սպառողական ծախսերի վերադարձը մինչհամավարակային մակարդակներ տեղի կունենա 2023 թվականից ոչ շուտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:-