
Ալմաթիում անօրինական գործողությունների՝ ձերբակալված մասնակիցների թիվը հասել է 2600–ի

Ղազախստանի իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործուղության սկզբից Ալմաթիում 2601 մերդ են ձերբակալել անօրինական գործողությունների մասնակցության, կողոպուտի եւ այլ հանցագործությունների համար: Հունվարի 15-ին հաղորդվել էր 2402 ձերբակալվածների մասին:
«Ընդամենը հակաահաբեկչական գործողության սկզբից ձերբակալվել է անօրինական գործողությունների, կողոպուտների եւ այլ հանցագործությունների 2 601 մասնակից: Ընդամենն առգրավվել է 127 միավոր հրազեն եւ 4077 ռազմամթերք»,- հունվարի 17-ին հայտնել է Ալմաթի քաղաքի պարետատան մամուլի ծառայությունը:
Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակիցիաներ, որոնք մի քանի օր անց վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ ավերումների: Դրանք ուղեկցվեցին ոստիկանների, զինվորականների եւ իշխանության մարմինների վրա հարձակումներով երկրի շատ քաղաքներում, առաջին հերթին Ալմաթիում:
Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի դիմումից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները հանրապետություն ուղարկեցին խաղաղապահների:
Իշխանությունների տվյալներով՝ սահմանադրական կարգը վերականգնված է բոլոր տարածաշրջաններում: Գլխավոր դատախազության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում տուժել Է ավելի քան 4,5 մարդ, դիարաններ է տեղափոխվել զոհվածների 225 մարմին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: