Նախորդ տարի Թուրքիայից արտահանվել է ընդհանուր 22․4 մրդ դոլար աժողությամբ մեքենաշինական արտադրանք
Թուրքիայից 2021 թվականին արտահանվել է ընդհանուր 22.4 միլիարդ դոլար արժողությամբ մեքենա և սարքավորում, ինչը 21․4 տոկոսով ավելին է 2020 թվականի համեմատությամբ։ Իսկ ընդհանուր արտահանումը երկրից 2021-ին կազմել է 225.4 միլիարդ դոլար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս մասին հայտնել է Թուրքիայի մեքենաշինական միության կառավարման խորհրդի նախագահ Էմրե Գենջերը։ Նա նշել է, որ մեքենաների և սարքավորումների արտահանման գրեթե երկու երրորդը կատարվել է առավել մրցունակ շուկաներ, ինչպիսիք են Եվրամիության երկրները, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։
Գենջերի ընդգծել է, որ նախատեսվում է մինչև 2030 թվականը Թուրքիայից մեքենայական արտադրանքի տարեկան արտահանումը հասցնել 63 միլիարդ դոլարի։