Բաժիններ՝

«Եթե Պուտինի նպատակն էր նվազեցնել ՆԱՏՕ-ի ներկայությունն իր սահմաններին, ապա նա հասավ ճիշտ հակառակ արդյունքին». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն ակտիվությունը զարգացրել է մինչեւ այն մակարդակ, որը գերազանցում է դաշինքի հզորությունը սառը պատերազմի ավարտվելու պահին: Այդ մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատմել էThe Wall Street Journal թերթին տված հարցազրույցում:

«Եթե նրա (Վլադիմիր Պուտինի) նպատակը եղել է իր սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ներկայության նվազմանը հասնելը, ապա նա հասել է հենց հակառակին»,-հայտարարել է նա: Դրա հետ մեկտեղ Ստոլտենբերգն ընդունել է, որ ՆԱՏՕ-ի ուժերի ռեկորդային ընդլայնումն սկսվել է հենց 2014 թվականին Ղրիմի միացմամբ՝ Ռուսաստանին զսպելու նպատակով: «Այժմ Եվրոպայում ավելի շատ ամերիկյան զինվոր կա, քան յոթ տարի առաջ: Իրականում, մենք միասին այժմ Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում ավելի շատ բան ենք անում, քան շատ տասնամյակների ընթացքում»,-հայտարարել է գլխավոր քարտուղարը:

Անցած շաբաթ Բրյուսելում անցկացվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Հանդիպմանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն «անկեղծորեն եւ ուղղակիորեն, առանց անկյունները շրջանցելու նշել է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում իրադրության հետագա վատթարացումը կարող է ամենաանկանխատեսելի եւ ծանր հետեւանքների հանգեցնել եվրոպական անվտանգության համար: Կրեմլը պնդում է՝ դադարեցնել դաշինքի ռազմական համագործակցությունը հետխորհրդային երկրների հետ, հրաժարվել դրանց տարածներում ռազմակայաններ ստեղծելուց, սահմանափակել ռուսական սահմանի մերձակայքում հարվածային միջոցների տեղակայումը, պահանջում է Եվրոպայից դուրս բերել ամերիկյան միջուկային զենքը եւ դեպի արեւելք ՆԱՏՕ-ի չընդլայնման երաշխիքներ: Ստոլտենբերգը Ռուսաստանի պահանջին ի պատասխան հայտարարել է Մոսկվայում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչությունը, ինչպես նաեւ Բրյուսելի կենտրոնակայանում ռուսաստանյան դիվանագիտական ներկայությունը վերականգնելու ցանկության մասին: Այդուհանդերձ, նա դեմ է արտահայտվել դաշինքին Ուկրաինայի չմիանալու գաղափարին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս