Բաժիններ՝

Ճապոնիան հավաստել է, որ ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթիռ է արձակել

Ճապոնիայի իշխանությունները հավաստում են, որ ԿԺԴՀ-ն հունվարի 17-ին երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է պաշտպանության նախարար Նոբուո Կիսին:

«Հյուսիսային Կորեան այսօր երկրի արեւմտյան շրջանից երկու բալիստիկ հրթիռներ է արձակել արեւելյան ուղղությամբ: Դրանք թռել են շուրջ 300 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը՝ Հյուսիսային Կորեայի արեւելյան ափի շրջանում: Անկման շրջանը գտնվում է մեր բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս»,- ասել է նա:

Նախարարի խոսքով՝ հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունն ըստ որում կազմել է շուրջ 50 կիլոմետր:

Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն նույնպես հայտնել է երկու հրթիռների արձակման մասին Փենյանի մերձակայաքի Սուսան միջազգային օդանավակայանի շրջանից: 2022 թվականի սկզբից ԿԺԴՀ-ն արդեն չորս հրթիռի արձակում է կատարել:

Նախորդն իրականացրել է հունվարի 14-ին: Այն ժամանակ հյուսիսկորեացի զիվորականները երկու կառավարելի տակտիկական հրթիռներ են արձակել երկաթուղային հրթիռային համալիրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս