
Չինաստանի բնակչության ավելի քան 85 տոկոսն ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ

Չինաստանում ավելի քան 1,22 միլիարդ մարդ ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ, ինչը ներկայացնում է երկրի բնակչության ավելի քան 85%-ը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի խոսնակ Մի Ֆենգի հայտարարությանը։
«Հունվարի 14-ի դրությամբ Չինաստանում կիրառվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2,928,981,000 չափաբաժին, իսկ ամբողջական պատվաստումներն ավարտած մարդկանց թիվը կազմում է 1,220,584,000»,- հայտնել է Մի Ֆենգը։