
Աշխարհում 2021 թվականին ԱՀ-ի մատակարարումներն աճել են 9 տարվա ընթացքում ռեկորդային տեմպերով

Անհատական համակարգիչների (ԱՀ) համաշխարհային մատակարարումները 2021 թվականի արդյունքներով կտրուկ աճել են 14,8 տոկոսով եւ հասել 348,8 միլիոնի: Այդ մասին վկայում են International Data Corporation (IDC) հետազոտական ընկերության նախնական տվյալները:
Աճի տեմպերը ռեկորդային են դարձել 2012 թվականից եւ գերազանցել կազմակերպության սեփական կանխատեսումները: Հոկտեմբեր-դեկտեմբերին ԱՀ-ի վաճառքները 1 տոկոսով բարձրացել են 2020 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ հասել 92,7 միլիոն հատի:
«2021 թվականին ձեւավորվեց ԱՀ-ի շուկա,-ասել է IDC-ի հետազոտությունների հարցով մենեջեր Ջիթեշ Ուբրանին:-Սպառողների պահանջարկը ԱՀ-ի զարգացող շուկաներից եւ դրանց առեւտրային պահանջարկն ուժեղ մնացին անցած եռամսյակում, իսկ սահմանափակող գործոն դարձավ առաջարկը»:
«Լոգիստիկայի դժվարին իրադրությունը մատակարարումների պահպանվող դեֆիցիտի հետ միասին խոսում է այն մասին, որ ԱՀ-ի շուկան կարող է էլ ավելի ուժեղ աճել, քան 2021 թվականին»,-նշել է IDC-ի փոխնախագահ Թոմ Մայնելլին:
Դրա հետ միասին նա սպասում է, որ 2022 թվականի առաջին կիսամյակում առաջվա պես կդիտվի սահմանափակ առաջարկի իրավիճակ, հատկապես առեւտրային հատվածում, որտեղ պահանջարկն ավելի արտիվ է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: