Բաժիններ՝

AUKUS-ի ստեղծումը սպառազինությունների մրցավազք կհրահրի տարածաշրջանում. ՉԺՀ-ի պաշտպանության նախարարություն

AUKUS գործընկերության ստեղծումը եւ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի միջեւ ցանկացած համագործակցություն ատոմային սուզանավերի բնագավառում կուժեղացնի սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում եւ սպառնալիքի տակ կդնի ամբողջ աշխարհի անվտանգությունը: Այդ մասին սեպտեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում հայտարարել 1 ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:

«ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի միջեւ համագործակցության զարգացումը բոլոր տեսակի ատոմային սուզանավերի բնագավառում լրջորեն կսրի սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում, կխարխլի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, վնաս կհասցնի միջազգային միջուկային անվտանգության բնագավառում գործադրվող ջանքերին եւ սպառնալիքի տակ կդնի ամբողջ աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունը»,-հայտարարել է Ու Ցյանը: Նա ընդգծել է, որ «Չինաստանը խստորեն դատապարտում եւ վճռականորեն հանդես է գալիս դրա դեմ»:

Սեպտեմբերի 15-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը համատեղ հայտարարություն են հրապարակել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին. այն ստացել է AUKUS անվանումը:

Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հաղորդել էր, որ Կանբերան որոշել է ստեղծել ատոմային սուզանավերի նավատորմ եւ հրաժարվել ֆրանսիական Naval Group-ի հետ 90 միլիարդ ավստրալական դոլար (շուրջ 56 միլիարդ եվրո) արժողությամբ պարտավորագրից՝ հօգուտ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նախագծի: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Դրիանը համաձայնագրի չեղարկման մասին որոշումը որակել է «հարված թիկունքին»:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնի հետ զրույցի ժամանակ ափսոսանք էհայտնել, որ AUKUS նոր գործընկերությունը բացառում էԵՄ-ի երկրներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս