Բաժիններ՝

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Սահակաշվիլին երկիր է եկել պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով

Վրաստանի իշխող «Վրացական երազանք. Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայրենիք է եկել պետական հեղաշրջում իրականացնելու ու անկարգություններ կազմակերպելու նպատակով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նա Վրաստան է ժամանել պետական հեղաշրջում իրականացնելու և երկրում անկարգություններ հրահրելու նպատակով: Հետևաբար իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր միջոցները նրա նոր հանցանքները կանխելու նպատակով»,- ասել է Կոբախիձեն:

Նա հավելել է, որ Սահակաշվիլիի հետ կապված բոլոր գործընթացներն իրականացվելու են իրավական նորմերի համապատասխան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031