Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 1751-ով

Վերջին օրը Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 1 751-ով:

Մահացել է 30 մարդ՛: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մինչ օրս հայտնաբերվել Է վարակման 614 763 դեպք։

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում բուժվել է 1 633 մարդ, համավարակի սկզբից ի վեր՝ 586 704-ը:

Մահացել է 8976 մարդ: Մեկ օրում արվել է 42 657 թեստ, այդ թվում 28 199-ը՝ հակագեների եւ 14 458 պոլիմերազային շղթայական ռեակցիա- թեստ:

Ախտահարման ցուցանիշը. մեկ օրում՝ 4,1 տոկոս, վերջին 14 օրում՝ 5,8 տոկոս, վերջին յոթ օրում՝ 5, 22 տոկոս:

Մինչ այդ Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 799 446 պատվաստում, այդ թվում վերջին օրը՝ 12 562:

Այժմ կարանտինում է գտնվում 70 մարդ, ստացտոնարներում՝ 4 169, քովիդ-հյուրանոցներում՝ 768 մարդ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս