
Ճապոնիայում ավելի քան 120 ավիաչվերթ են չեղարկել «Մինդուլ» թայֆունի պատճառով

Հոկտեմբերի 1-ին Ճապոնիայի Japan Airlines (JAL) եւ All Nippon Airways (ANA) ավաիաընկերությունների առնվազն 126 չվերթ են չեղարկել Տոկիոյի Հանեդա օդանավակայանում «Մինդուլ» հուժկու թայֆունի պատճառով: Այդ մասին ասված է օդանավակայանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Տոկիոյի ծոցում դադարեցված է լաստանավային հաղորդակցությունը: NHK հեռուստաալիքի տվյալներով՝ փակ են մայրաքաղաքի եւ Նագոյա կենտրոնական քաղաքի միջեւ արագընթացիտկ մայրուղու մի քանի առափնյա հատվածներ:
Տոկիոյի հարեւան Տիբայի պրեֆեկտուրայի Կացուուրա քաղաքի շուրջ 7 հազար բնակիչերի խորհուրդ է տրվել հեռանալ իրենց տներից սաստիկ անձրեւների եւ սողանքերի սպառնալքի պատճառով:
«Մինդուլ» թայֆունը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ Տոկիոյից դեպի հարավ – արեւելք եւ շարժվում է հյուսիս – արեւելյան ուղղությամբ՝ Հոնսյու կղզու երկայնքով: Քամու արագությունը ցիկլոնի կենտրոնական մասում կազմում է վայրկյանում 45 մետր, իսկ պոռթկումներինը հասնում է վայրկյանում 60 մետրի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: