Կորեայի Հանրապետությունը պատրաստ է ընդունելու Կորեական պատերազմի դադարեցման հռչակագիր
Կորեայի Հանրապետության պաշտպանունակությունը պահպանվում է բարձր մակարդակում, ինչը թույլ է տալիս հայտարարել 1950 – 1953 թվականների Կորեական պատերազմի պաշտոնական ավարտման մասին: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Մուն Չժե Ինը՝ ելույթ ունենալով Զինված ուժերի օրվա առիթով արարողությանը, որը կայացել է հոկտեմբերի 1-ին Փհոհան նավահանգստում «Մարադո» ուղղաթիռակիրում։ Այդ շրջանում են ամերիկյան զորքերը կատարել առաջին դեսանտային գործողությունը Կորեական պատերազմի ժամանակ:
«Հաշվի առնելով երկրի բարձր պաշտպանունակությունը՝ ես առաջարկեցի ընդունել հռչակագիր Կորեական ատերազմի դադարեցման մասին եւ բացել հաշտության եւ համագործակցության նոր դարաշրջան»,- ասել է պետության ղեկավարը:
Մուն Չժե Ինը նշել է, որ իր՝ որպես գլխավոր հրամանատարի առաջնահերթ եւ գլխավոր պարտականությունն էկայուն խաղաղության ստեղծումն ու պահպանումը Կորեական թերակղզում: Նա նաեւ ընդգծել էոր Հարավային Կորեան շարունակում է ամրապնդել դիրքերն անվտանգության եւ պաշտպանության բնագավառում, այդ թվում «արտադրելով ավելի հզոր հրթիռներ» դրանց մշակման սահմանափակումների լիակատար վերացումից հետո:
Պատերազմը երկու կորեական պետությունների, ԱՄՆ-ի եւ Չինաստանի մասնակցությամբ տեւեց երեք տարի՝ 1950 թվականի հունիսից մինչեւ 1953 թվականի հուլիսը: Զոհվածների եւ վիրավորների (ինչպես զինվորականների, այնպես է քաղաքացիական անձանց) ընդհանուր թիվը մոտեցել է 5,5 միլիոնի, եւ այդպիսով, Կորեական պատերազմը մնում է ռազմական հակամարտության զոհերի թվով խոշորագույնը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր:
Պաշտոնապես ԿԺԴՀ-ն եւ Կորեայի Հանրապետությունը տակավին գտնվում են պատերազմի վիճակում, քանի որ նրանց միջեւ հաշտության պամանագիր չի ստորագրվել: Դրա կնքման փորձերը ձեռնարկվում են սկսած 1954 թվականի Ժնեւի խորհրդաժողովից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: