Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն նոր հրթիռի փորձարկում է անցկացրել

ԿԺԴՀ-ն հայտարարել է նոր զենիթային հրթիռի փորձարկումներ անցկացնելու մասին: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությանը (ԿՀԳ)։

«ԿԺԴՀ-ի պաշտպանական գիտությունների ակադեմիան սեպտեմբերի 30-ին անցկացրել է նոր զենիթային հրթիռի փորձարկումներ, որը մշակվել է իր կողմից՝ նկատակ ունենալով հաստատել արձակման կայանքի, ռադարի եւ մարտական կառավարման համալիր մեքենայի աշխատանքի օգտավետությունը, ինչպես նաեւ այդ հրթիռի համալիր մարտական բնութագրերը»,-ասվում է ԿՀԳ-ի հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 28-ին հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեան անցկացրել է հրթիռի արձակում: Այնուհետեւ հյուսիսկորեական գործակալությունը հաղորդել է «Հվանսոն-8» գերձայնային հրթիռի հաջող փորձնական արձակման մասին: Պրիմորիեում՝ ռուսաստանյան միակ տարածաշրջանում, որը սահմանակից է ԿԺԴՀ-ին, գիտնականները ռադիացիոն ֆոնի փոփոխություն չեն գրանցել:

ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 15-ին երկու բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել Ճապոնական ծովի կողմը. դրանք թռել են մոտավորապես 800 կիլոմետր՝ 60 եւ ավելի կիլոմետր բարձրությամբ: Նաեւ սեպտեմբերի 11-12-ին տեղի են ունեցել մեծ հեռահարության թեւավոր հրթիռների փորձարկումներ, դրանք թռել են 1500 կիլոմետր: Դրանից առաջ ԿԺԴՀ-ն հրթիռային փորձարկումներ Էէ անցկացրել հունվարին եւ մարտի վերջին: Մասնավորապես, մարտի 21-ին երկու թեւավոր հրթիռի արձակում է անցկացվել Դեղին ծովի կողմը, իսկ մարտի 25-ին Ճապոնական ծովի կողմն է արձակվել փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս