Բաժիններ՝

Իրանի միջուկային գործարքի վերականգնման բանակցությունները կվերականգնվեն հինգշաբթի՝ Բրյուսելում. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները՝ Թեհրանի և միջնորդ պետությունների միջև, կվերականգնվեն հինգշաբթի՝ Բրյուսելում, գրում է mehrnews.com-ը:

Սեպտեմբերի 21-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն ասել էր, որ միջուկային գործարքի ամբողջական էֆեկտը վերականգնելու բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն մի քանի շաբաթվա ընթացքում: Երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի խոսքով՝ Թեհրանն ակնկալում է, որ բանակցային գործընթացը կհանգեցնի Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը:

Հայտնի է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին Իրանի սահմանադրական պահպանության խորհուրդը հավանություն էր տվել Մեջլիսի կողմից ավելի վաղ ընդունված օրինագծին, որը պարտավորեցնում էր կառավարությանը բարձրացնել ուրանի հարստացման տեմպերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031