
Ընթերցանության ցուցանիշի համաձայն՝ Թուրքիան աշխարհում 18-րդն է

Մեծ Բրիտանիայում գործող «Global English Editing» ընկերությունը ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղ աշխարհում ամենաշատն են գիրք կարդում։ Ըստ այդմ՝ ընթերցանության հարցում աշխարհում առաջատարը Հնկաստանն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գրքի ընթերցանության ինդեքսը ձևավորվում է ըստ այն ժամանակահատվածի, որը շաբաթական տրամադրվում է ընթերցանության համար։ Ցանկի առաջին տասնյակի երկրներից 6-ն ասիական, իսկ 4-ը եվրոպական են։ Առաջին եռյակում Հնդկաստանը (10 ժամ 42 րոպե), Թայլանդը (9 ժամ 42 րոպե) և Չինաստանն (8 ժամ) են։
Թուրքիան շաբաթական ընթերցանությանը հատկացվող 5 ժամ 54 րոպե ժամանակային ցուցանիշով զբաղեցնում է ցանկի 18-րդ հորիզոնականը։