Բաժիններ՝

Եղիսաբեթ թագուհին բժիշկների խորհրդով հրաժարվել է ալկոհոլի օգտագործումից

Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ով այս տարի տոնել էր ծննդյան 95-րդ տարեդարձը, որոշում է կայացրել ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից:  The Daily Telegraph-ը հայտնել է, որ միապետը նման որոշման է հանգել բժիշկների խորհրդով:

Պարբերականը նշել է, որ բժիշկների նման խորհրդատվությունը կապված չէ որևէ հիվանդության հետ, այլ նախազգուշական քայլ է եղել, իսկ վերջին խոսքը եղել է թագուհունը:

The Daily Telegraph-ը գրել է նաև, որ Եղիսաբեթ Երկրորդը երբեք էլ աչքի չի ընկել ալկոհոլի հանդեպ սիրով:

Բուքինգհեմյան պալատը, ավանդույթի համաձայն, որևէ մեկնաբանություն չի տվել թագուհու առողջական վիճակի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031