Թուրքիան պարենային անվտանգության հարցում հետադիմող երկիր է
The Economist-ը ներկայացրել է միջազգային պարենային անվտանգության ինդեքսը, որում բացահայտվում են աշխարհում սննդամթերքի բարձր գները և կլիմայական ճգնաժամի հետ կապված արտադրական խնդիրները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պարենային անվտանգության ինդեքսում գնահատվում են սննդամթերքի մատչելիությունը, որակը և անվտանգ տարրերը։ Թուրքիան 2012-2020թթ․ պարենային անվտանգության հարցում ճանաչվել է հետադիմող 7-րդ երկիր։
2012թ․ ինդեքսում Թուրքիան զբաղեցրել էր 36-րդ տեղը, բայց 8 տարվա ընթացքում հետադիմել է 11 հորիզոնականով։ Այս տարվա ինդեքսում արդեն զբաղեցրել է 47-րդ տեղը։
Զեկույցում նաև նշվել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավարությամբ Թուրքիայում ոչ ճիշտ քաղաքականություն է վարվում գյուղմթերքների գների հավասարակշռման հարցում։
Թուրքիան, որը ժամանակին «հազվագյուտ երկրներից էր, որ ինքնաբավ էր պարենի հացում», իր ժողովրդի կողմից պարենային մթերքների «գնելիությամբ» 65-րդ տեղում է և զիջում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Բոտսվանան և Հորդանանը: