
Իրանում մեկ օրում արձանագրվել է Covid-19-ից մահվան 197 դեպք

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 197 մարդ, այսպիսով` մահերի թիվը հասել է 123 հազար 695-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 1 օրում երկրում գրանցվել է վիրուսի 11 հազար 857 նոր դեպք, որից 1591-ը հոսպիտալացվել է:
Երկրում գրանցված ընդհանուր 5 մլն 765 հազար 904 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 5 մլն 294 հազար 981-ը: 4924 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 47 մլն 713 հազար 258 իրանցի արդեն ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ 22 մլն 816 հազար 536 քաղաքացի՝ երկու դեղաչափերը: