Ռուսաստանը ու Թուրքիան կարող են նոր պայմանագիր ստորագրել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակվերաբերյալ։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
Հոկայդո հյուսիսային կղզում օգոստոսի 24-ին տեղի կունենան Ճապոնիայի Ինքնապաշտպանության օդային ուժերի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համատեղ զինավարժանքները: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
Թուրքիայի Գիրեսուն նահանգի Դերելի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով 6 մարդ է մահացել, իսկ 10 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Իրանի հետ համաձայնությունների կհասնի մոտավորապես երեք շաբաթվա ընթացքում: Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի լրարգողներին տված հարցազրույցում, որը եթեր է դուրս եկել օգոստոսի 23-ին: Պատմելով, թե ինքն ինչ ուղեգիծ կվարի վերընտրվելու դեպքում, նա նշել է. «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին երեք շաբաթվա ընթացքում»:
ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյն ընթացիկ ամսվա վերջին հեռանում է իր պաշտոնից: Այս մաիսն հաղորդել է The Washington Post (WP) թերթը:
Սիրիայի Դամասկոսի նահանգում օգոստոսի 24-ին գազատարի պայթյունը, որն էլեկտրաէներգիայի անջատման է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում, տեղի է ունեցել ահաբեկչական գործողության հետեւանքով: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նավթի եւ հանքային պաշարների նախարար Ալի Գանիմը:
2020 թ․ նոյեմբերի 3-ին ամերիկյան հասարակությունը, այդ թվում՝ ամերիկահայերը, քվեարկելու են Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի համար։
Առաջիկա տարում Իսրայելում սպասվում է հայրենադարձների թվի աճ, ինչպես նաեւ անօրինական միգրանտների աճ:
Սեպտեմբեր 1-ից արտասահմանից Եգիպտոս ժամանող զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն COVID-19-ի բացասական թեստ:
Մեծ Բրիտանիայի պետական պարտքի չափը հուլիսին առաջին անգամ գերազանցել է 2 տրիլիոն ֆունտ ստեռլինգը (ավելի քան 2,6 տրիլիոն դոլարը)՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամային իրավիճակի պատճառով կառավարության ծախսերի զգալի աճից հետո:
Թուրքիայի կառավարությունը որոշել է Ստամբուլի Խորա վանքը, որտեղ գտնվում է Սուրբ Փրկիչ եկեղեցին, դարձնել մզկիթ: Որոշումը հրապարակվել է կառավարության թերթում:
Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մամուլում շարունակվում են լուրեր հայտնվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այսօր՝ օգոստոսի 21-ին հայտնվելիք «լավ լուրը» կապված է գազի պաշարների հայտնաբերման հետ։ Reuters գործակալությունը, վկայակոչելով 2 թուրք պաշտոնյայի, նշում է, որ Թուրքիան Սև ծովում գազի լուրջ պաշարներ է հայտնաբերել, որի արդյունահանման դեպքում զգալիորեն կնվազի երկրի էներգետիկ կախվածությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորանք հնչեցնելու պնդումներով Թուրքիան պարբերաբար պահանջում է, որպեսզի Շվեյցարիայում բազմաթիվ մարդկանց դատապարտեն: Իսկ Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը այդ պահանջները շրջանցելու լուծում է գտել, այն է` փոփոխություն կատարել «պետության ղեկավարների անձը վիրավորելը» քրեականացնող օրենքում:
Օգոստոսի 19-ին Թուրքիայի Անթալիա նահանգի հյուրանոցներից մեկում ընթրիքի ժամանակ սպանվել է ադրբեջանական մաֆիայի ղեկավարներից Նադիր Սալիֆովը, որը հայտնի է «Լոթու Գուլի» կեղծանվամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Տոկիոյում օգոստոսի 12-ից մինչեւ 19-ն ընկած ժամանակամիջոցում առնվազն 28 մարդ է մահացել շոգից, իսկ ամսվա սկզբից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 131-ի:
Իսպանիայի հավասար հնարավորությունների հարցերով նախարար Իրենե Մոնտերոն նամակ է ուղարկել տարածաշրջանների ղեկավարներին՝ խնդրելով փակել հասարակաց տները եւ հոսթել-բարերը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Հնդկաստանը Ռուսաստանից տվյալներ է խնդրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ:
ԵՄ-ի բազմաթիվ երկրներում շարունակում են գրանցել COVID-19 կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թվաքանակի արագ աճ:
Թունիսում Բելառուսից ժամանած առաջին զբոսաշրջիկներին են ընդունել համավարակի սկսվելուց հետո:
Յուլիա Նավալնայան դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով թույլտվություն տալ Ալեքսեյ Նավալնուն Գերմանիա տեղափոխելու համար:
Թուրքիան բնական գազի խոշոր պաշարներ է հայտնաբերել Սեւ ծովում եւ մինչեւ 2023 թվականը կսկսի դրա կիրառումը:
Լիբիայի Ազգային հաշտության կառավարությունը (ԱՀԿ) օգոստոսի 21-ին հայտարարել է հանրապետության տարածքում անհապաղ հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ իր նախագահության օրոք երկիրը կհաղթահարի «խավարի դարաշրջանը»:
Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա հարաբերությունների շուրջը համաձայնագիր կնքել Միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց (Brexit) հետո:
Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի օգոստոսի 21-ին հայտնել է, որ պատրաստ է հանրապետության բնակիչներից առաջինը փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը. նա հուսով է, որ պատվաստանյութը շուտով հասանելի կդառնա Մոլդովայի քաղաքացիների համար: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը օգոստոսի 11-ին գրանցել է աշխարհում առաջին պատվաստանյութը՝ COVID-19 նոր վարակի կանխարգելման համար, որը մշակվել է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի […]
Մալիում խռովարար զինվորականների կողմից ստեղծված այսպես կոչված Ժողովրդի փրկության ազգային կոմիտեն (ԺՓԱԿ) հայտարարել է օգոստոսի 19-ին իր կողմից երկրում սահմանված պարետային ժամի տեւողության կրճատման մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 19-ին ելույթի ընթացքում հայտնել էր, որ ուրբաթ օրը լավ լուր է հայտնելու, որով Թուրքիայի համար նոր ժամանակաշրջան է սկսվելու։