Հայաստանի էսօրվա կառավարիչները լիուլի օգտվում են եվրոպական կառույցների հովանավորությունից. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ «թեև շատ քննարկվել է, և թևավոր խոսք է դարձել երրորդ նախագահի ասածը՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, և ինքը բացատրում է, որ համոզվել է, որ Նիկոլ Փաշինյանի համար քաղաքացիների կյանքը կարևոր է, բայց հետո հասկացել է, որ նա ամեն ինչի պատրաստ է գնալ՝ իշխանության հասնելու համար․ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում, իր գործողություններում միշտ էլ ցույց էր տալիս, որ ինքը պատրաստ է ամեն ինչի գնալ հանուն իշխանության, ինչպե՞ս ստացվեց, որ Երրորդ նախագահը վերջում համոզվեց և հրաժարական տվեց, ի՞նչ հույսով էր մտածում, որ Փաշինյանը չի գնա մինչև վերջ», հետևյալն ասաց․

«Նախ՝ ես արդեն առնվազն երկու անգամ հայտարարել եմ, որ 2018-ի մասին ես այլևս չեմ խոսելու, խոսելու եմ մի անգամ ուղիղ եթերում, և խնդրում եմ՝ լցվեք համբերությամբ և սպասեք այդ ուղիղ եթերին։ Դուք ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք։ Առավել ևս, որ դուք շարադրեցիք տևական ինչ-որ եզրակացություն և սխալ հետևություն արեցիք։ Ձեր ասածը, կգնաք, ձայնագրությունը կտեսնեք, իրար չի բռնում։ Ես 2018-ի մասին այլևս չեմ խոսելու, խոսելու եմ մեկ անգամ, ուղիղ եթերում։

Անդրադառնալով այն հարցին, որ վաշինգտոնյան գործընթացի ժամանակ Փաշինյանն արձակուրդում էր, Երրորդ նախագահը նկատեց, որ Փաշինյանն այնքան սխալներ և հանցանքներ է գործել, որ չի կարծում, թե դրան պետք է անդրադառնալ։

«Երկրորդ, ես իրավաբան չեմ, իրավաբաններին է պետք հարցնել»,-ասաց նա։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է երկու բարձրաստիճան հոգևորականների կալանավորման փաստին և միջազգային կառույցների լռությանը, Սերժ Սարգսյանը հետևյալն ասաց․

«Պատճառները շատ հստակ են, պարզ են, որ այսօրվա Հայաստանի կառավարիչները լիուլի օգտվում են միջազգային կառույցների, առաջին հերթին, եվրոպական կառույցների ընձեռած հովանավորություններից։ Այդտեղ կասկածելու բան չկա։ Ձեր հարցի իմաստը, խնդիրն ինչո՞ւմն է։ Չի երևո՞ւմ, որ այդպես է։ Այդ մասին Արմեն Աշոտյանին կհարցնեք, ինքը շատ երկար կպատասխանի»։

Նա հավելեց, որ իր մտքով չի անցել իր ընդդիմախոսներին լռեցնել։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս