
Վրաստանից Ռուսաստան է ներմուծվել 17.800 մարդատար մեքենա

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` ռուսական «Ավտոստատ» վերլուծական գործակալության տնօրեն Սերգեյ Ցելիկովն Telegram ալիքի իր էջում հրապարակել է վիճակագրություն, որի համաձայն՝ 2025 թվականի առաջին 7 ամիսներին Վրաստանից Ռուսաստան է ներմուծվել 17.800 մարդատար մեքենա։
Ցելիկովի խոսքով՝ սա հաստատում է լրատվամիջոցներում նախկինում բազմիցս հրապարակված տվյալները, որ Վրաստանից երրորդ երկրներ (ներառյալ Ղրղզստանը և Ղազախստանը) արտահանման համար մաքսազերծված մեքենաներն իրականում մատակարարվում են Ռուսաստան՝ շրջանցելով արևմտյան պատժամիջոցները։
Ցելիկովի հենակետային տվյալները հրապարակայնորեն հասանելի չեն, չնայած տեղեկության համաձայն` դրանք ստացվել են պաշտոնական «էլեկտրոնային անձնագրային համակարգից»։