
Գերմանիայի կանցլերը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և վերաբնակեցման քաղաքականությունը Արևմտյան ափին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ֆրիդրիխ Մերցն ասել է Բելգիայի վարչապետի հետ Բեռլինում ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։
Մերցն անընդունելի է համարել Գազայի հատվածում Իսրայելի կառավարության և իսրայելական բանակի գործողությունները։
Նա նշել է, որ աստիճանաբար ավելի վճռական է տրամադրված Իսրայելին զենք չմատակարարելու հարցում։
Մերցը կրկնել է, որ Գերմանիայի համար Պաղեստինի պետականությունը ճանաչելու պայմանները դեռևս չեն բավարարվել, այդուհանդերձ, ըստ նրա, Իսրայելը չպետք է բացառի նման պետության ի հայտ գալը։
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ Իսրայելի կողմից իրականացվող վերաբնակեցման նախագծերն անօրինական են և հստակորեն ուղղված են անհնար դարձնելու պաղեստինյան պետության ստեղծումը։
«Սա հակասում է Գերմանիայի կառավարության դիրքորոշմանը», – ասել է կանցլերը։