Բաժիններ՝

Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է ՌՊԼ-ի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը championat.com-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության վեցերորդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Օգոստոսի 24-ին կայացած «Կրիլյա Սովետովի» դեմ խաղում Սպերցյանը դարձել էր գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Հանդիպումն ավարտվել է «Կրասնոդարի» հաղթանակով` 6:0 հաշվով։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնությունում արդեն 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 մլն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031