Ավստրիայի կանցլերը, իր հերթին, հերքել է կոռուպցիայի մեղադրանքները: Սեբաստիան Կուրցն ասել է, որ իրեն չի անհանգստացնում կոռուպցիայի հետաքննությունը, քանի որ ինքը մեղավոր չէ:
Զորավարժությունները կանցկացվեն ռազմանավերի և ռազմածովային հատուկ ջոկատայինների մասնակցությամբ:
Թուրքիայում գործող «KONDA» հետազոտությունների կենտրոնը հրապարակել է սեպտեմբերին արված սոցհարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս թուրքական քաղաքական կուսակցությունների վարկանիշը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Բաթումիում փլուզվել է հինգհարկանի շենքի մի մասը, որի հետևանքով, վերջին տվյալներով՝ վեց մարդ մահացել է:
Թուրքիայում գործող «KONDA» հետազոտությունների կենտրոնն ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու այդ երկրում ձերբակալված և կալանավորված քաղաքացիների էթնիկ ինքնությունը։
Վրաստանում հոկտեմբերի 9-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 844 նոր դեպք:
«Փաշինյանը մի քանի օր առաջ Լիտվայում հայտարարեց, որ Իրանի դեմ որևէ խաղի մեջ չեն մտնի, դա խոսքով պետք է լիներ, և սա լավ առիթ էր, որ երբ Իրանն իր օդը փակել էր, Հայաստանը նման քայլի չդիմեր և իր արարքով ապացուցեր, որ Իրանի դեմ խաղի մեջ չի մտնի: Կարող էր գոնե մեկ ամիս սպասել, նոր այս թույլտվությունը Ադրբեջանին տալ: Կարծում եմ՝ ինչպես միշտ, Փաշինյանը սրան գցել է, նրան գցել է, հիմա էլ այդ խոսքով և այդ արարքով Իրանին է գցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կրկնակի ավելացրել է 2022 թվականի ֆինանսական տարում երկիր փախստականների ընդունման քվոտան:
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել են ամերիկացի դիվանագետների հետ:
ՆԱՏՕ-ն չի ծրագրում իր կազմում ներառել երկրների Ասիայից կամ Աֆրիկայից:
«168 Ժամ»-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ այս տարի ԵՄ-ն ԱլԳ գագաթաժողովին ընդառաջ, ինչպես և ակնկալվում էր, ուշադրություն և ֆինանսական մեծ միջոցներ հատկացրեց ԱլԳ անդամ երկրներին: Նրա խոսքով, այլ հարց է, թե ԵՄ այս ռազմավարությունն ինչ ազդեցություն կունենա ժամանակի ընթացքում, սակայն արձանագրենք, որ աշխարհաքաղաքական միտումների ներքո ԵՄ-ն սկսեց աշխատել: Վերլուծաբանը նշեց, որ տեղում՝ հարավկովկասյան երկրների կողմից ԵՄ-ին հրապարակայնորեն հատկացվող դերակատարության հանգամանքը ենթադրում է, որ ինչ–որ գաղափարի շուրջ կա պատկերացում:
Պաշտոնական Անկարան դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների երկարացումը, որոնք Թուրքիայի դեմ սահմանվել էին 2019 թվականին՝ Սիրիայում գործողությունների հետևանքով:
Բաթումիի բնակելի տներից մեկի մասնակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի:
ԱՄՆ Ջորջիա նահանգում Cessna-210 ինքնաթիռի ընկնելու հետևանքով չորս մարդ մահացել է:
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Քեփիթոլ-Հայթս քաղաքում կրակոցների հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել:
Փարիզի հիվանդանոցում 88 տարեկանում մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրը:
Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել՝ կապված Բաթումիում բնակելի տներից մեկի մասնակի փլուզման հետևանքով մարդկանց զոհվելու փաստի հետ:
«Ես ուրախ եմ հայտարարելու, որ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը Մադիրիդում տեղի կունենա հունիսի 29 – 30-ը,- ասել էնա:- Այնտեղ կընդունեն մի շաք կարեւոր որոշումներ, կքննարկեն անվտանգության համար կլիմայի փոփոխության հետեւանքները, կհաստատեն դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը»:
: Լեհաստանը հայտարարել է, որ մտադիր չէ դուրս գալ Եվրոպական միությունից: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մատեուշ Մորանեցկին:
Լիբիան և Թուրքիան խախտել են «հակամարտություններում երեխաների օգտագործումը և հավաքագրումը կանխելու» իրենց պարտավորությունները, որոնք ամրագրված են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով։
Գուրիում (Արեւմտյան Վրաստան) երկու մարդ է ձերբակալվել շիրիմները կողոպտելու համար:
Վրացական «Ապիգեո» մեղրի վերամշակման ընկերությունը, որն ստեղծվել է պետության աջակցությամբ, քառասունհինգ տոննա մեղր է արտահանել Ֆրանսիա:
Հնդկաստանը մեկուկես տարվա դադարից հետո հոկտեմբերի 15-ից կսկսի տուրիստական այցագրեր տալ օտարերկրյա քաղաքացիներին. այդ այցագրերն ստանալու համար զբոսաշրջիկները պետք է ժամանեն չարտերային չվերթով: Այդ մասին վկայում է երկրի կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:
Հայաստանին պետք են նոր որակի, լիարժեք, իրական կուսակցություններ. մեր ամենամեծ բացթողումն է, որ չկարողացանք ստեղծել լիարժեք բազմակուսակցական համակարգ: Խոսքը նոր կուսակցությունների ստեղծման մասին չէ: Անհրաժեշտ է վերանայել անգամ տասնյակ տարիների ճանապարհ անցած կուսակցությունների շարքերը, սկզբունքները: Դրանք պետք է լրջորեն վերափոխվեն, տրանսֆորմացիայի ենթարկվեն:
«Այո՛, մենք ստացել ենք այդ նամակը եւ կպատասխանենք դրան»,- ասել է նա:
Միացյալ Նահանգներում 67 միլիոն մարդ, որոնք COVID-19-ի դեմ պատվաստում չեն ստացել, թեեւ դրա իրավունքը նրանք ունեն, կարող են վտանգ ներկայացնել ամերիկյան տնտեսության համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիության ղեկավարներին կոչ է արել վարելու ավելի վճռական արտաքին քաղաքականություն, քանի որ Միությունը խոշորագույն առեւտրական դաշինքներից մեկն է աշխարհում եւ լուրջ դիվանագիտական լծակներ ունի:
Ռուսական ՏԱՍՍ-ը հրապարակել է «Հետղարաբաղյան սինդրոմ. թե ինչու Թեհրանի և Բաքվի հակամարտությունը չի կարգավորվի» վերնագրով ծավալուն հոդված՝ անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի լարված հարաբերություններին ու այդ համատեքստում Հայաստանի հետ Իրանի գործընկերային, հեռանկարային հարաբերություններին:
Կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում ՝ ԵՄ -ի հետ Թուրքիայի համագործակցությունը և փախստականների պաշտպանությունը:
Թուրքիայի Շալդրանի շրջանի և Իրանի սահմանին կառուցվող անվտանգության պատի 20 կիլոմետրանոց հատվածի շինաշխատանքներն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը՝ նշելով, որ անվտանգության պատը լինելու է 64 կիլոմետր և կառուցվելու է երեք փուլով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։