Բաժիններ՝

Իրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունները, եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հարձակումը չկրկնվի

Թեհրանը պատրաստ է վերսկսել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ միջուկային հարցի շուրջ, եթե վստահ լինի, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակումը չի կրկնվի։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Asharq Al Awsat» թերթին տված հարցազրույցում։

«Մենք պատրաստ ենք անուղղակի բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, եթե ամերիկացիները մեզ վստահեցնեն, որ այդ բանակցությունների ընթացքում որևէ ռազմական գործողություն չեն սկսի։ Մենք պետք է երաշխիքներ ստանանք, որ դրանք կլինեն ազնիվ և արդար բանակցություններ, որոնք կբավարարեն երկու կողմերի շահերը և հիմնված կլինեն փոխադարձ շահի վրա», – ասել Արաղչին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031