Ո՞վ կարող է բացառել, որ իմպիչմենտին միացողներ կլինեն. Սերժ Սարգսյան

Իմպիչմենտի՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը շարունակում է մնալ ՀՀԿ-ի օրակարգում, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա հավելեց, որ իրենք շարունակելու են այդ օրակարգով առաջ շարժվել։

«Մեր նպատակը, մեր ծրագրի բաղկացուցիչ մասը դա է։ Եթե ուրիշներն այլ ծրագիր ունեն, հաճույքով կդիտարկենք և կառուցողական մոտեցում կցուցաբերենք»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ փողոցային պայքար լինելո՞ւ է, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ առանց փողոցային պայքարի չի կարող լինել անվստահության գործընթաց։

Սամվել Կարապետյանի կամ ընդդիմադիր այլ ուժերի հետ համագործակցության հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան էլ Սերժ Սարգսյանը նշեց․ «Ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցության եզրեր տեսնում ենք, եթե այդ գործակցության մեթոդները մեզ համար ընդունելի լինեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031